Հաջողակ մարզիկները պարգեւատրվեցին Նինոծմինդայի քաղաքպետարանի կողմից

Հաջողակ մարզիկները պարգեւատրվեցին Նինոծմինդայի քաղաքպետարանի կողմից

Այսօր՝ հուլիսի 30 -ին, Նինոծմինդայի սպորտդպրոցում տեղի ունեցավ հաջողակ պատանի մարզիկների պարգեւատրումը Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից:

Մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լեւոն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս ծրագրի միտքը կայանում է նրանում, որ խրախուսենք մեր մարզիկներին: Պարգեւատրվեցին Նինոծմինդայի շրջանից թվով 5 մարզիկներ` ովքեր 2020-2021 թվականներին մասնակցել են Եվրոպայի տարբեր առաջնությունների եւ ունեցել են հաջողություններ: Ճիշտ է մենք չունեինք առաջին տեղ զբաղեցրած մարզիկներ, բայց 2 -րդ եւ 3 -րդ տեղեր ունեցել ենք ըմբշամարտի, բռնցքամարտի եւ քիքբոքսինգի ասպարեզում»:

«Մեր մարզիկներն են՝ Գանձայից Արշակ Լուլուկյանը՝ ըմբշամարտիկ, Մամզարայից Վանուհի Մանասյանը՝ բռնցքամարտիկ, եւ Սաթխայից քիքբոքսինգի պատանի վարպետներ՝ Ալբերտ եւ Նարեկ Պոդոսյանները ու Հակոբ -Տեր Խաչատրյանը: Նրանք ստացան քաղաքապետարանի կողմից հուշանվերներ, դիպլոմներ, մարզահագուստ եւ խրախուսանք: Նինոծմինդայի սպորտդպրոցին նույնպես տրվեց մարզահագուստ մանկապատանեական սպորտի զարգացման համար: Ինչպես նաեւ պարգեւատրեցինք Գանձայի ֆուտբոլի սիրողական թիմին, որը անցյալ տարի, շրջանի եւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի հաղթողն էր»,- ավելացրեց Վարդանյանը:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Հաջողակ մարզիկները պարգեւատրվեցին Նինոծմինդայի քաղաքպետարանի կողմից