Վրաստանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 3-ին

Վրաստանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 3-ին

Վրաստանում 2021 թվականին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունները նախագահը նշանակելու է օգոստոսի 3 -ին: «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ սակրեբուլոների (ավագանի) և քաղաքապետերի հերթական ընտրությունները նախագահը՝ վարչապետի ստորագրությամբ նշանակում է ընտրություններից 60 օր առաջ:

Օրենսդրության համաձայն` ՏԻՄ ընտրությունները պետք է անցկացվեն ընտրական տարվա հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: Ըստ այդմ, 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին:

Միևնույն ժամանակ, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի օգոստոսի 3-ին: Հետևաբար, այդ օրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կանոնակարգեր և սահմանափակումներ, որոնք սահմանվում են ընտրական օրենսդրությամբ` նախընտրական քարոզչության շրջանակներում:

Ընտրական օրենսգրքի համաձայն, քաղաքական կուսակցությունները և թեկնածուները հավասար իրավունքներ և օրենքով սահմանված հավասար պարտավորություններ ունեն:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական կուսակցությունը, ընտրական սուբյեկտի թեկնածուն, ընտրական սուբյեկտն իրավունք ունի պատրաստել նախընտրական կոչեր, հայտարարություններ, մակագրություններ, թերթեր, լուսանկարներ և այլն:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում մունիցիպալիտետների մարմինները պարտավոր են աջակցել քաղաքական կուսակցություններին, ընտրական սուբյեկտներին` ընտրողների հետ հանդիպումներ և հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, հանրային բանավեճերի և քննարկումների, հավաքների և ցույցերի կազմակերպման, այդ իրադարձությունների անվտանգությունն ապահովելու համար:

Բացի այդ, արգելվում է կազմակերպչի կողմից նախընտրական քարոզչություն իրականացնել պետական ​​բյուջեով/մունիցիպալ բյուջեով կազմակերպված միջոցառման ժամանակ: Այս գործողությունը կդիտարկվի որպես վարչական ռեսուրսի օգտագործում: aliq.ge