Նոր առավելություն Վրաստանի թոշակառուների համար

Նոր առավելություն Վրաստանի թոշակառուների համար

Վրաստանի կառավարությունը կստեղծի հանձնաժողով, որը կզբաղվի թոշակառուների համար բանկային ծառայությունների սակագնի իջեցման հարցով:

«Liberty Bank»  մասնավոր բանկը զբաղվում է Վրաստանի քաղաքացիներին կենսաթոշակներ տրամադրելու գործով: Կենսաթոշակառուն կարող է բանկից վարկ ստանալ իր կենսաթոշակի` 12 ամսվա գումարի չափով: Վարկը մարվում է  կենսաթոշակից` առաջիկա մի քանի տարիների ընթացքում, իսկ  բանկը տրված գումարի  36% -ի չափով պահում է անում: Վարչապետը  հիշեցրել է, որ 2012-ին, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», թոշակառուների համար բանկերի վարկերի տոկոսը կազմում էր 100-120%, այժմ  կրճատվել է մինչև մոտ 35%: Ըստ Ղարիբաշվիլիի` սա ևս բավարար չէ, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ավելի նվազեցնի թոշակառուների համար բանկային ծառայությունների սակագինը:

Այս հարցով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրությունը տրվել է հուլիսի 28 -ին: Հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին: Խորհրդարանի անդամները, ֆինանսների եւ առողջապահության նախարարները նույնպես ներգրավվելու  են  հանձնաժողովի աշխատանքներին:

Վերջին տասը տարիների ընթացքում «Liberty Bank»-ը կենսաթոշակների և սոցիալական նպաստների բաշխման գործում Վրաստանի կառավարության բացառիկ գործընկերն է: Բանկի հետ պայմանագիրը կնքվել է 2014 թ-ին, ժամկետը լրանում էր 2019 թվականին,   պայմանագիրը երկարաձգվեց մինչև 2022 թվականը:

Վրաստանում մոտ 800 հազար թոշակառու է ապրում: Տարիքային թոշակը տրվում է 60-ից բարձր կանանց և 65-ից բարձր տղամարդկանց: Մինչև 70 տարեկան թոշակառուները ստանում են 240 լարի թոշակ (74,5 դոլար), 70 -ից բարձրերը ՝ 275 լարի (85,4 դոլար): Վրաստանի բյուջեից կենսաթոշակների համար հատկացվել է 2,6 մլրդ լարի (807 մլն դոլար):aliq.ge