Փ.Գոնդուրա գյուղ տանող ճանապարհը կառուցվում է, սակայն խանգարում է եղանակը

Փ.Գոնդուրա գյուղ տանող ճանապարհը կառուցվում է, սակայն խանգարում է եղանակը

Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը սկսել է ճանապարհի կառուցումը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ.Գոնդուրա գյուղում:

Ներկայումս հեռացվել է հին հողի շերտը, այնուհետև հորդառատ անձրևների պատճառով աշխատանքը դադարեցվել է:

Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչ Գեորգի Ինասարիձեի խոսքերով, աշխատանքները դադարեցվել են, քանի որ հողը խոնավ է, իսկ ցեխի մեջ աշխատելն անհնար է: Եղանակի բարելավմանը զուգընթաց աշխատանքները կիրականացվեն արագ տեմպերով:

Ինչպես տեղեկացանք ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանից, ըստ նախագծի, առաջին մրցույթի շահագործման վերջնաժամկետը օգոստոսի 31 -ն է, իսկ երկրորդինը` սեպտեմբերի 19 -ը, սակայն, եղանակային պայմանների պատճառով, շահագործման հանձնելու ամսաթիվը կարող երկարացվել.

Փ.Գոնդուրա գյուղի բնակիչների խոսքով, իրենք անհամբերությամբ են սպասում ասֆալտապատ ճանապարհին, քանի որ Փ.Գոնդուրայի ճանապարհը վատ վիճակում է և դժվարանցանելի:

Հիշեցնենք, որ այս գյուղի ճանապարհը նախատեսվում է ասֆալտապատել երկու փուլով: Իսկ երկու նախագծերի գումարը միասին կազմում է 873,684 լարի: