«Ապրում ենք գյուղում, բայց անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունենք», – բնակիչներ

«Ապրում ենք գյուղում, բայց անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունենք», – բնակիչներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի բնակչուհի Զոյա Կյուրեղյանը դժգոհում է, որ ապրում է գյուղում, սակայն անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն չունի:

Ինչպես նշում է տիկին Զոյան, կով պահելու հնարավորություն չկա, ոմանք 100 -ական հեկտար հող ունեն, բայց մենք ունենք բազմանդամ ընտանիք և ընդամենը 6 հեկտար հող:

Չկա խոտ, չկա հնարավորություն, մեկ հակ խոտի գինը արժե 10 լարի: Զոյան ավելացրեց նաև, որ գազի բացակայության պատճառով որպես ձմռան վառելանյութ գոմաղբ են բերում սարից:

Եթե ​​գազ լինի կկարողանանք ապրել քաղաքակիրթ, տունը տաք ու հարմարավետ կլինի: Միայն ընտրություններից առաջ են գալիս, խնդրում քվեարկել, խոստանում գազ մատակարարել, իսկ ընտրություններից հետո բոլոր խոստումները մոռացվում են:

Նշենք, որ օրերս Վրաստանի խորհրդարանի պատգա Սումբատ Կյուրեգյանը հյուրընկալվել էր NOR ռադիոկայանում:

Գյուղերի գազաֆիկացման վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ սա շատ կարևոր հարց է, որ շրջանի գյուղերի գազաֆիկացման համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը դիմել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին: Գրավոր հայտարարություն է ուղարկվել Տարածքային զարգացման նախարարություն, և սպասում են պատասխանի:

Ավելացնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն մնացած գյուղերից է, որտեղ բնական գազ չկա: Գորելովկա գյուղում բնական գազի բացակայության պատճառով բնակիչները ամռանը ակտիվորեն սկսում են վառելիք պատրաստել ձմեռային շրջանի համար: Վառելիքը, որը նրանք պատրաստում են ձմռանը, կոչվում է աթար (կովի չորացրած գոմաղբ): Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 9 գյուղեր բնական գազ չունեն:

Այս մասին մեզ ավելի մանրամասն պատմեց Գորելովկա գյուղի բնակիչ Զոյա Կյուրեղյանը:

Radio NOR · Живут в селе, но не имеют возможности заниматься животноводством