Դուբայում կառուցվող պտտանիվ ատրակցիոնը կդառնա խոշորագույնն աշխարհում

Դուբայում կառուցվող պտտանիվ ատրակցիոնը կդառնա խոշորագույնն աշխարհում

Դուբայում ընթանում են աշխարհի ամենամեծ պտտանվի՝ Ain Dubai-ի կառուցման աշխատանքները։ Այն զբոսաշրջիկների համար կբացվի հոկտեմբերի 21-ին, հայտնում է Khaleej Times-ը։

Անվի բարձրությունը կազմում է 250 մետր։ Ain Dubai-ը կարող է միաժամանակ տեղավորել 1750 մարդու։

Հյուրերին հասանելի կլինեն խցիկների ավելի քան 19 տարբերակներ։ Դրանք կարող են օգտագործվել միջոցառումների՝ հարսանիքների, երեկույթների, ռոմանտիկ հանդիպումների, ինչպես նաև քաղաքով զմայլվելու համար։

  • Նախագծի հեղինակների խոսքով՝ անվի կառուցման համար օգտագործվել է 11 հազար տոննա պողպատ, դա ավելի է, քան պահանջվել է Էյֆելյան աշտարակի կառուցման համար։ 1in.am

Դուբայում բացվել է եռաչափ տպիչով տպված՝ աշխարհում առաջին գրասենյակը