Ձկնորսը 150 հազվագյուտ ձուկ է բռնել ու միլիոնատեր դարձել

Ձկնորսը 150 հազվագյուտ ձուկ է բռնել ու միլիոնատեր դարձել

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգից ձկնորսը 157 հազվագյուտ «ոսկե սրտով ձուկ» է բռնել եւ մեկ միլիոն վաստակել, հայտնում է Live Mint պորտալը:

Չանդրականտ Թեյրը այլ ձկնորսների հետ ծով է դուրս եկել: Մի քանի օր անց խումբը ցանցում տեսել է սեւ բծերով ծովաձի, որը հայտնի էր նաեւ որպես «ոսկե սրտով ձուկ»:

Հնդիկը ցանցով բռնել է 157 ձուկ: Հետագայում նա որսը վաճառել է Ուտար Պրադեշ եւ Բիհար նահանգների առեւտրականներին եւ ավելի քան 13,3 միլիոն ռուփի ստացել:

Սեւ բծերով ծովաձին ծովային ամենաթանկ ձկներից մեկն է համարվում: Այն շատ տարածված է հարավարեւելյան Ասիայում եւ Հոնկոնգում: Ձկանը նաեւ անվանում են «ոսկե սրտով ձուկ», քանի որ նրա սիրտը բուժիչ հատկություններ ունի եւ օգտագործվում է դեղամիջոցների պատրաստման մեջ: news.am