Կայծակը 12 անգամ հարվածել է միևնույն էլեկտրասյանը (վիդեո)

Կայծակը 12 անգամ հարվածել է միևնույն էլեկտրասյանը (վիդեո)

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից

Չինաստանում կայծակը 12 անգամ անընդմեջ հարվածել է նույն էլեկտրասյանը: Պահը նկարահանվել է, հայտնում է Daily Mail- ը:

Նշվում է, որ տեղի բնակիչը նկարահանել է Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքին պատուհասած փոթորիկը: Տղամարդը հեռախոսն ուղղել է դեպի մոտեցող փոթորիկը, և հենց այդ պահին կայծակը հարվածել է էլեկտրասյանը:

Բազմաթիվ հարվածներ են գրանցվել տասը վայրկյանից պակաս ժամանակում: