Սալոմե Զուրաբիշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության զարգացման խնդիրները

Սալոմե Զուրաբիշվիլին Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության զարգացման խնդիրները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, Օրբելիանիների պալատում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերը:

Միաժամանակ, ըստ նրանց, ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության ապագա ներուժի օգտագործման և զարգացման կարևորությունը: