Կովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են

Կովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են

Վրաստանում քովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են: Համապատասխան որոշումը սեպտեմբերի 7-ին ընդունել է երկրի խորհրդարանը: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է «Վարչական վճարից ազատման» և «Համաներման» մասին օրինագծերը: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Փոփոխություններն ուղղված են բոլոր վարչական իրավախախտումներից և պատժամիջոցներից անհատներին ազատելուն։ Այդ խախտումները կատարվել են մինչև 2021 թվականի հունիսի 23-ը։

Ինչ վերաբերում է «Համաներման մասին» նախագծին, ապա այն նախատեսում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից: