Նինոծմինդայի քաղաքապետարանը կունենա նոր ավտոտնակ և ավտոլվացման կետ

Նինոծմինդայի քաղաքապետարանը կունենա նոր ավտոտնակ և ավտոլվացման կետ

Սկսվել է Նինոծմինդայի քաղաքապետարանին պատկանող ավտոտնակի վերակառուցումը: Ըստ նախագծի, նախատեսվում է փոխարինել շենքի տանիքը, դռները, իրականացնել վերանորոգումներ, իսկ հատվածներից մեկը վերածել ավտոլվացման հատվածի աղբատար, կոյուղու և ջրամատակարարման համակարգի մեքենաների համար:

Ըստ Արմեն Բդոյանի ՝ ավտոտնակի եւ ավտոլվացման կետի վերանորոգումն անհրաժեշտ էր: «Գրեթե բոլոր քաղաքապետարաններն ունեն ավտոլվացման կետ, իսկ մենք մեր մեքենաները լվանալու տեղ չունեինք, և սա հիգիենա է:

Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ վերանորոգումներ կիրականացվեն զինկոմիսարիատի ավտոտնակում:

Այս աշխատանքներն իրականացնելու համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 60.000 լարի: 53,221 լարի գումարի մրցույթը շահել է «Դիանա» ՍՊԸ-ն: