Տեխնիկայի բացակայությունը բարդացնում է գյուղացու աշխատանքը

Տեխնիկայի բացակայությունը բարդացնում է գյուղացու աշխատանքը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում առկա է գյուղատնտեսական տեխնիկայի բացակայություն: Ուչմանա գյուղի բնակիչների մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, սակայն միշտ կանգ են առնում տեխնիկայի բացակայության խնդրի առջեւ:

Ուչմանայի բնակիչ Լաերտ Հովհաննիսյանը մեզ հետ զրուցում ասաց. «Մեր գյուղի հիմնական խնդիրներից մեկն է հանդիսանում գյուղատնտեսական տեխնիկայի բացակայությունը, որը մնում է անլուծելի: Հացահատիկը հնձելու համար հարկավոր է կոմբայն, սակայն տեխնիկա չունենալու պատճառով մենք խնդրում ենք հարեւան գյուղերի տեխնիկա ունեցող վարորդնրին, որպեսզի գան հնձեն մեր արտերը: Նաեւ հարկավոր է «Բելառուս» տրակտոր արտերը վարելու համար, ամբողջ գյուղով ունենք ընդամենը 2 տեխնիկա: Դիմել ենք գյուղատնտեսության նախարարությանը որպեսզի ստանանք տեխնիկա բայց ապարդյուն, միայն խոստանում են՝ կլինի կտանք: Սեպտեմբերի 1 -ից կա ծրագիր, սակայն այնպիսի թվեր են, որ հնարավոր չէ ձեռք բերել, ու ոչ մի գյուղացի էլ չի կարողանա»:

Վերոնշյալ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարության Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի հետ:

Ամիրխանյանի խոսքով. «Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ծրագրին, կա մշակված պետական ծրագիր եւ սեպտեմբերի 1 -ից կմեկնարկի: Կարող են գրանցվել, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձինք: Ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Առաջին փուլում, մինչեւ սեպտեմբերի 15 -ը պետք է գրանցվել: Եթե մինչեւ 100 000 լարի կազմեց տեխնիկայի գինը, ապա 35 %-ը կվճարի պետությունը, մնացած 65 %-ը ձեռք բերող անձը: 100 000 լարիից բարձր տեխնիկա գնելու դեպքում 30 %-ը կվճարի պետությունը, մնացած 70 %-ը՝ գնողը»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Տեխնիկայի բացակայությունը բարդացնում է գյուղացու աշխատանքը