Ճանապարհատրանսպորտային պատահար. Մահացել է երիտասարդ տղամարդ

Ճանապարհատրանսպորտային պատահար. Մահացել է  երիտասարդ տղամարդ

Մեկ մարդ մահացել է, եւս երկուսը վիրավորվել են Թոխլիաուրի գյուղում (Կախեթիի շրջան) տեղի ունեցած վթարի հետեւանքով, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան ՝ իրար են բախվել Volkswagen և Porsche մակնիշների երկու մարդատար ավտոմեքենա: Շտապօգնության խումբը «Volkswagen» -ի վարորդին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել է կլինիկա: Երկրորդ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Հստակեցվում է, որ զոհվել է տեղի 35-ամյա բնակիչ, իսկ տուժածների թվում է ոստիկանության անվտանգության վարչության 40-ամյա փոխգնդապետ Դավիթ Գոգինաշվիլին: Տեղում ոստիկաններ են մոբիլիզացվել: