Անցկացվում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ

Անցկացվում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների   հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվում են պատվաստումներ մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդությունները կանխարգելելու նպատակով:

Մանրամասների շուրջ հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի Սննդամթերքի վերահսկողության ազգային գործակալության Սամցխե – Ջավախեթիի բաժնի ղեկավար Լիա Բեկաուրիի հետ:

Բեկաուրիի խոսքով. Մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների պատվաստումները տարվա 2 -րդ կեսին իրականացվում են սիբիրախտի, բրուցելոզի, ժանտախտի եւ ընտանի կենդանիների կատաղության դեմ: Տարին երկու անգամ անցկացվում է պատվաստում դաբաղի դեմ: Նաեւ կատարվում է կենդանիների գրանցում եւ համարակալում»:

Թե, ո՞ր գյուղերին է վերաբերվում պատվաստումը Լիա Բեքաուրին ասաց.

«Ծրագրի համաձայն պատվաստումը կիրականացվի մունիցիպալիտետի բոլոր գյուղերում»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Անցկացվում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ