Նինոծմինդայի 18 շրջանավարտներ ստացան ոսկե մեդալ

Նինոծմինդայի 18 շրջանավարտներ  ստացան ոսկե մեդալ

2018-2019 ուս-տարում դպրոցն ավարտած 18 գերազանցիկ աշակերտներ ոսկե մեդալներ ստացան:

Ոսկե մեդալ ստանալու համար սաները պետք է գերազանց սովորեն վերջին երեք տարիներին (10, 11, 12 դասարաններում):

Վրաստանի կրթության և գիտության նախարարության երկար սպասված ոսկե մեդալները ստացան Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր դպրոցների 18 շրջանավարտներ:

Ոսկե մեդալ ստացած գերազանցիկ աշակերտների թվով ամենամեծը Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցն է:

Սարգիս Այվազյանը Գորելովկա գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտ է: Սիրարփի Զաքարյանը Մ.Արագյալ գյուղի աշակերտ է: Գալինա Ավետիսյան, Պավլինա Մանվելյան, Սիրանուշ Մուրադյան – Դիլիֆ գյուղի դպրոցի սաներ են: Նյուրա Անտոնյանը Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցի աշակերտ է: Սուրեն Կարապետյանը Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցի աշակերտ է: Իա Ջելիձե, Մզիա Ջելիձե – Օրլովկա գյուղի դպրոցի սաներ են: Լիդա Մանվելյանը Ղուլալիս գյուղի դպրոցի սան է: Մերուժան Լոռեցյանը Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտ է: Ժենյա Բդոյան, Աննա Մղդեսյան, Լաուրա Մզիկյան, Անի Մոսոյան, Լարիսա Նորսոյան – Նինոծմինդայի №3 դպրոցի սաներ, Աիդա Մկրտչյան, Միրեյա Ցինցկալաձե – Նինոծմինդայի №4 դպրոցի աշակերտներ:

Մեդալներ ստացած գերազանցիկները տարբեր բուհերի ուսանողներ են:

Դպրոցի ավարտին ոսկե մեդալը արժանի պարգև է աշակերտի քրտնաջան աշխատանքի համար: