Պոլսահայ երգչուհի Սիբիլի «Ավրորայի աղոթքը» նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

Պոլսահայ երգչուհի Սիբիլի «Ավրորայի աղոթքը» նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։

«Պոլսահայ արվեստագետ Սիբիլն «Ավրորայի աղոթքը» նվիրել է բոլոր պատերազմներում որբացած երեխաներին»․ թուրքական լրատավակայքերի այս և այլ շեշտադրմամբ հրապարակումներում նշվել է, որ Սիբիլի նոր երգն իր շուրջն է համախմբել երաժշտասերներին։

Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլն «Ավրորայի աղոթքը» երգը երաժշտասերների դատին է հանձնել սեպտեմբերի 10-ին։ Երգի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Հրանտ Մովսիսյանի ռեժիսորությամբ։ 

«Շատ հուզիչ, չափազանց խորն այս ստեղծագործությունը բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին»,-այսպես է նկարագրել իր նոր ստեղծագործությունը երգչուհին.ermenihaber.am

Գլխավոր լուսանկարը համացանցից.

 «Ավրորայի աղոթքը»