Բաթումիում կկառուցվի «Արմավենու կղզի» ինչպես Էմիրություններում

Բաթումիում կկառուցվի «Արմավենու կղզի»  ինչպես Էմիրություններում

Բաթումում ցանկանում ենք կառուցել արհեստական ​​«Արմավենու կղզի», ասել է Աջարիայի վարչապետ Թորնիկե Ռիժվաձեն «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Կղզու կառուցման համար, սկզբում, կիրականացվեն հետազոտություններ. Նպատակահարմա՞ր է արդյոք տնտեսական տեսանկյունից: Իշխանությունները հույս ունեն հավաքել «մի քանի հարյուր միլիոն դոլար»:

«Մենք արդեն պայմանավորվել ենք կոնկրետ ներդրումային խմբի հետ, որ Բաթումում արհեստական ​​արշիպելագ կառուցվի: Բավականին մեծ ներդրումներ են նախատեսվում: Այս տարի մենք կսկսենք խորը ուսումնասիրություն: Մենք կհրավիրենք միջազգային ճարտարապետների, դիզայներների, շինարարների: Հենց հաստատվի նախագծի տնտեսական իրագործելիությունը, դրա շինարարությունը կսկսվի շատ շուտով », – ասել է Ռիժվաձեն:

«Մի կողմից, դա լինելու է յուրահատուկ նախագիծ իր նշանակությամբ, և մենք կկարողանանք համընթաց քայլել համաշխարհային առաջընթացի հետ և ստեղծել զբոսաշրջային նոր վայր ծովում, և, իհարկե, կհայտնվեն նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր», -հավելել է Ռիժվաձեն:

Պալմյան կղզիների արշիպելագը, որը բաղկացած է արմավենու տեսքով ձևավորված երեք խոշոր արհեստական ​​կղզիներից, ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, 2000 -ականների սկզբին: Տեսարժան վայրը կոչվում է «աշխարհի ութերորդ հրաշալիքը»: Արշիպելագը կառուցված է շքեղ հյուրանոցներով, վիլլաներով, ջրաշխարհներով և լողափերով: