Ընտրությունների ընթացքում խախտվու՞մ են մարդու իրավունքները

Ընտրությունների ընթացքում խախտվու՞մ են մարդու իրավունքները

Սյսօր՝ սեպտեմբերի 20-ին, NOR ռադիոկայանը տաղավարում հյուրընկալել էր Մարդու իրավունքների պաշտպանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանին։

Թեման՝ մարդու իրավունքների խախտումներն էին։

Խոսելով ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին ՄԻՊ ներկայացուցիչը ասաց.

«Ընտրությունների հետ կապված պետք է նշեմ, որ ցավոք նմանատիպ դեպքեր կան, եղել են, որի հետ կապված միշտ ուսումնասիրվել է և իր գնահատականը մեր գրասենյակը տվել է, մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնել է այդ մասին։ Թե ինչ իրավախախտումներ կան հիմա՝ նորից այդ դեպքերի հետ կապված ասեմ, որ երբ դեպքը լինում է, դա ուսումնասիրվում է, թե ինչքանով է համապատասխանում այդ քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից տված տեղակատվության իրականությանը և ինչ բնույթի իրավախախտում է, և երբ որ Վրաստանի մասշտաբով  հավաքվում է տեղեկատվությունը, արդեն մարդու իրավունքների պաշտպանի ճեպազրույցը լինում է հենց այդ ուղղությամբ»։

Ինչ վերաբերում է Ջավախքում լրագրողների իրավունքների խախտումներին Անդրանիկ Բաղդասարյանը ասում է, որ չի եղել նման մի դեպք երբ տարածաշրջանի լրագրողները կամ լրատվական կազմակերպությունները իրավունքների խախտումների առումով դիմեն իրենց գրասենյակ։

«Միգուցե լինում են թեթևակի դեպքեր բայց լրագրողները չեն դիմում մեր գրասենյակ》, ասում է Սամցխե֊Ջավախեթիի ՄԻՊ ներկայացուցիչը»:

Մանրամասները տեսանյութում՝