Համացանցում են հայտնվել Բաթումիի մոտ կառուցվելիք արհեստական ​​կղզու նախագծի էսքիզները

Համացանցում են հայտնվել Բաթումիի մոտ կառուցվելիք արհեստական ​​կղզու նախագծի էսքիզները

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել են արհեստական ​​կղզու գրաֆիկական ուրվագծերը, որը ենթադրաբար պետք է կառուցվի Բաթումիում:

Համացանցում հայտնվելուց հետո գրաֆիկական պատկերները իր էջում տեղադրել է նաեւ Աջարիայի կառավարական ապարատի ղեկավար Ջաբա Սուրմանիձեն: Նա հրապարակած էսքիզներին կից կատարել է գրառում. «Ինչպիսին կլինի Բաթումիի արհեստական ​​կղզին (նախնական տարբերակ)»:

Ըստ գրաֆիկական ուրվագծերի, ենթադրվում է, որ արեստական կղզին կկառուցվի քաղաքի ծայրամասում, «Թամարա» բնակավայրից ոչ հեռու, երկաթուղային կայարանի տարածքում:

Նույն տարածքում նախատեսվում է կառուցել 131 մետր բարձրություն ունեցող երկնաքեր եւ կամուրջ:

Ինչպես գրում է տեղական «Բաթումելեբի» թերթը, շինարարական ընկերություններն ասում են, որ իրենց ոչինչ հայտնի չէ առաջիկա ծրագրի մասին:

ჯაბა სურმანიძე-(ი)ს ფოტო.
ჯაბა სურმანიძე-(ი)ს ფოტო.
ჯაბა სურმანიძე-(ი)ს ფოტო.
ჯაბა სურმანიძე-(ი)ს ფოტო.
ჯაბა სურმანიძე-(ი)ს ფოტო.