Մի բան պիտի կոտրվի, կամ մեքենան կամ ոտքերդ. բնակիչ (վիդեո)

Մի բան պիտի կոտրվի, կամ մեքենան կամ ոտքերդ. բնակիչ (վիդեո)

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչները բողոքում են գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակից:

Բնակիչները դիմեցին NOR ռադիոկայանին լուսաբանելու համար իրենց հուզող խնդիրը:

Նահապետ Շքոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր փողոցը գտնվում է ահավոր վատ վիճակում, մեքենայով գրեթե անհնար է անցնել այդ ճանապարհով, եթե մի փոքր ավազապատվեր կամ հարթեցվեր էլի հնարավոր կլիներ հանգիստ քայլել կամ երթեւեկել: Ընդհանրապես ուշադրություն դարձնող չկա: Անձրեւաջրերի հետեւանքով ճանապարհը ավելի ու ավելի է քանդվում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Վերոնշյալ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ:

Քոթոյանի խոսքով. «Ներկա դրությամբ գյուղամիջյան ճանապարհների հետ կապված ոչ մի աշխատանք չի նախատեսվում»:

Հիշեցնենք, որ NOR ռադիոն նախկինում անդրադարձել էր Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհների անմխիթար վիճակի մասին:

Այս թեմայով ընթերցեք նաեւ՝