Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Ջավախքցի Աշուղ Հեզիկը

Ցավով տեղեկացնում ենք, որ  կյանքից հեռացել է Ջավախքցի Աշուղ Հեզիկը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մեր հայրենակից Աշուղ Հեզիկը :

Աշուղ Հեզիկը (Զարուհի Սամվելի Եփրիկյան-Քսպոյան) ծնվել է 1934 թվականին, Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջանի Ղաուրմա գյուղում:

Երկար տարիներ եղել է հայրենի գյուղի մանկապարտեզի վարիչ:

Ստեղծագործում է 1963 թվականից: Ամուսնացել և տեղափոխվել է Ջիգրաշեն գյուղ: Ունեցել է չորս զավակ: Սովորել է Թբիլիսիի Արդյունաբերական ինստիտուտում, այնուհետև Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական բաժնում:

Աշուղական տաղաչափության կանոնները սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում:Աշուղ Հեզիկը հինգ գրքի հեղինակ է՝ “Աղոթված կարապներ” (2005թ.), “Իմ հոգին” (2008թ), “Հույսի արեգակ” (2009թ), “Աղջիկը փարվանայից” (2011թ), “Աղոթքներիս մրմունջները” (2013թ.):Հայտնի երգերից են` «Աղոթված կարապներ», «Երևան», «Կապույտ երկինք»:

2001 թվականից «Սայաթ-Նովա» մշակութային միության Հայ աշուղների միության անդամ է, որտեղ կարգվել է աշուղների Մայրապետ: Ստեղծագործությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում և ամսագրերում:

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի Աշուղ Հեզիկ: