Վրաստանի տեսարժան վայրեր

Վրաստանի տեսարժան վայրեր

Վրաստանում շրջագայելու վայրերը բազմազան են և բազմապիսի, նրանցից մի քանիսի մասին այսօրվա նյութում.

Դե իսկ գլխավոր նկարում մեր Վարձիան է.

Վարձիա քարանձավային քաղաքը վրաստանի ամենադիտարժան վայրերից մեկն է: Այն գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում, նրա պատմությունը ավելի քան 900 տարվա վաղեմություն ունի:

Վարձիան հաճախ անվանում են քարանձավ-քաղաք կամ վանք, որը կառուցվել է 12-րդ դարում: Այն սենյակներից և թունելներից կազմված լաբիրինթոսի է նման, որը հասնում է մինչև Երուշելի լեռը: 30 րոպեում կարելի է մագլցելով հասնել այնտեղ և մի փոքր մուտքավճար մուծել Վարձիան պահպանող վանականներին:

Ի սկզբանե մենաստանը ունեցել է 6000 սենյակ և 13 հարկ: Այժմ մնացել են 300 սենյակ և մի քանի սրահ:

1185թ.-ին Վրաստանի գահը անցավ վրաց պատմության մեջ առաջին կնոջ ձեռքը, ում անունը Թամար էր: Նրա գահակալության տարիներին վրացական մշակույթը ծաղկում ապրեց և մենաստանի միտքը նրան էր պատկանում: Նա որոշեց լեռ քարերի մեջ փորված մենաստան ունենալ, քանի որ Մոնղոլական կայսրությունը սպառնում էր փոքրիկ Վրաստանին: Որպեսզի օգնի իր ժողովրդին խուսափել մոնղոլական հարձակումներից, Թամարը հրամայեց կառուցել ստորգետնյա ապաստան:

Վայրը ընտրվեց Ասպնջակում և գաղտնի աշխատանքները սկսվեցին Երուշելի լեռան մոտ: Կառուցման ընթացքում թագուհին 25 տարեկան էր: Նրա տարիքն էր պատճառը, որ վրաց ազնվականները փորձում էին խարխլել նրա դիրքերը, սակայն ապարդյուն: Թամար թագուհին գահակալեց 29 տարի և հայտնի է որպես ռազմիկ թագուհի:

Նարիկալա ամրոցը

Թբիլիսիի տեսարժան վայրերը

Նարիկալա ամրոցը Թբիլիսիի հնագույն վայրերից է: Այն գտնվում է բլրի վրա, որը նայում է քաղաքին և Մտկվարի գետին: Ամրոցը կառուցվել է 4-րդ դարում, երբ քաղաքն է կառուցվել և այն նպատակ ուներ պաշտպանել քաղաքը հարձակումներից: 1827թ.-ին ամրոցի որոշ հատվածներ ավերվեցին երկրաշարժից: Այնուամենայնիվ, պատերը և պարիսպները պահպանվեցին՝ ապահովելով քաղաքի զարմանահրաշ տեսքը:

Նարիկալան նաև անվանում են Թբիլիսիի Մայր ամրոց և այն մայրաքաղաքի պաշտպանության հնագույն խորհրդանիշ է: Ամրոցի նախկին անվանումը Շուրիս-ցիխե էր, ինչը նշանակում է Ատելի ամրոց:Սակայն Նարիկալա անունը ծագում է պարսկական միջնաբերդ բառից: Մեկ այլ տեսության համաձայն՝ Նարիկալա մոնղոլերեն նշանակում է փոքրիկ ամրոց:

Ամրոցի տարածքը զգալիորեն ընդարձակվեց 7-8դդ արաբների կողմից: Նրանք ամրոցի պատերի ներսում կառուցեցին Էմիրի պալատը: Ներկայումս պահպանված ամրությունների մեծ մասը մնացել է 16-17դդ.: Ամրոցի ներսում գտնվում է Սուրբ Նիկոլոսի եկեղեցին, որը վերանորոգվեց 1996թ.-ին: Այն կառուցվել է 12-րդ դարում: Քաղաքի լավագույն և ամենագեղեցիկ տեսարաններով զմայլվելու համար կարող եք գնալ Նարիկալա ամրոց:

Սամեբա

Թբիլիսիի Մայր Տաճարը ավելի շատ հայտնի է որպես Սամեբա: Այն վրացական ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարն է և գտնվում է մայրաքաղաքում: Սուրբ Երրորդության Տաճարը երրորդ ամենաբարձր Արևելյան ուղղափառ տաճարն է աշխարհում և կառուցվել է 1995-2004թթ.:

Սամեբան ունի որոշ բյուզանդական նրբերագներ և վրացական եկեղեցաշինության տարբեր դարաշրջանների հետաքրքիր համադրություն է:

Նոր տաճար կառուցելու գաղափարը միտված էր նշելու Վրացական ուղղափառ եկեղեցու առանձնանալու 1.500 ամյակը: 1989 թ.-ին Վրացական ուղղափառ պատրիարքությունը և Թբիլիսիի իշխանությունները միջազգային մրցույթ հայտարարեցին  «Սուրբ Երրորդության Տաճարի» նախագծի համար: Առաջադրված հարյուրավոր նախագծերից ոչ մեկը չհաղթեց: Վերջիվերջո, ճարտարապետ Արշիլ Մինդիաշվիլիի դիզայնը հաղթանակ տարավ:

Սուրբ Երրորդության Տաճարը կառուցվել է Էլիա բլրի վրա: Այն Մտկվարի գետի ձախ ափին է և Հին Թբիլիսիի Հավլաբարի շրջանի հարևանությամբ է գտնվում: Տաճարը կառուցվել է վրացական ավանդական ոճով, ունի չափազանցված ուղղահայաց շեշտադրում: Սամեբա տաճարը ունի խաչաձև նախագիծ և ութ սյուների վրա նստած գմբեթ:

Գուդաուրի

Ինչ անել Վրաստանում

Գուդաուրին Վրաստանի ձմեռային սպորտաձևերիի մայրաքաղաքը կարելի է համարել: Վրաստանում կան մի քանի քաղաքներ, որոնք հայտնի են որպես ձմեռային սպորտի վայրեր: Սակայն նրանցից ամենահայտնին Գուդաուրին է: Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները հիանալի արձակուրդի համար և հիանալի վայր է ձմեռվա հանգստի առումով: Գուդաուրին առաջատար դիրք է գրավում որպես ձմեռային սպորտաձևերի հանգստավայր ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ Կովկասում:

Բակուրիանին ևս ձմեռային հանգստավայր է, սակայն այն ավելի շատ ընտենական հանգստի վայր է և հարմար է սկսնակների համար: Մինչդեռ Գուդաուրին ավելի հարմար է պրոֆեսիոնալ մարզիկների համար, ովքեր ցանկանում են զգալ ուղղաթիռային դահուկասահքի, պարապլաներիզմի, դահուկավազքի, ֆրիռայդի ադրենալինը:

Այս գողտրիկ և գեղեցիկ վայրը այնքան հայտնի է դարձել, որ այստեղ են գալիս ոչ միայն հարևան երկրներից, այլև Արևմտյան Եվրոպայից: Գուդաուրին գտնվում է Ալպինա գյուղական վայրի կենտրոնում և սահելու համար ընդարձակ տարածքներ ունի:

Գուդաուրին Թբիլիսիից 120 կմ հյուսիս է ընկած: Այնտեղ մեքենայով հասնելու համար կպահանջվի երկու ժամ, իսկ հանրային տրանսպորտով՝ 4-5 ժամ: Սահելու սեզոնը դեկտեմբեր-ապրիլ ընկած ժամանակահատվածում է:

Գուդաուրին հիշարժան է արևոտ եղանակի և անմոռանալի վրացական հյուրասիրության շնորհիվ:

Շևարդնաձեի ծաղկանոցը

Շևարդնաձեի ծաղկանոցը

Շևարդնաձեի ծաղկանոցը Թբիլիսի Ծովի մոտ գտնվող մի սքանչելի վայր է: Դուք կարող եք վայելել ձեր երեկոյան հանգիստն այստեղ՝ մի բաժակ թեյ կամ սուրճ ըմպելով:

Այս վայրն իր մեջ միանգամից մի քանի բան է ներառում՝ սրճարան, ծաղիկների խանութ, հիանալի այգի և այս բոլորը՝ բացօթյա: Շատերն են այստեղ գալիս ոչ միայն բույսեր գնելու, այլև ծաղիկների և բույսերի լայն տեսականիով զմայլվելու և սուրճ խմելու համար: Ցանկացած ոք կարող է ամբողջ օրը շրջել և ոչինչ չգնել այստեղ, սակայն համտեսել համեղ սրճարանի համեղ խմորեղենը: Այն ապահովում է վայրի ներդաշնակությունը իր մանր-մունր դետալներով:

Այս հիանալի վայրի հիմնադիրը Զուրաբ Շևարդնաձեն է: Գարդենիան դարձել է հեղինակի անհավանական մտքերի և երևակայության մարմնացումը: Այստեղ տնային տնտեսության պարագաները որպես զարդարանք են օգտագործվում: Դուք կարող եք հին կոշիկների մեջ տնկած ծաղիկներ տեսնել, պատշգամբից կախված շապիկներ և զգալ մոտակայքի ծաղիկների բույրը:

Տեղացիները շատ են սիրում գալ Շևարդնաձեի ծաղկանոցը: Նրանք այստեղ են գալիս ծանր աշխատանքային օրվա ավարտին, գալիս են սուրճ ըմպելու, ծաղիկների բույրը ըմբոշխնելու, սերմեր գնելու կամ հարսանեկան ֆոտոսեսիայի:

Բորժոմիի ճոպանուղին

Բորժոմիի տեսարժան վայրերը

Բորժոմին զբոսաշրջիների ուշադրության կենտրոնում է եղել տասնամյակներ շարունակ իր հիանալի աղբյուրների և հանքային ջրի շնորհիվ: Այն նաև հայտնի է որպես առողջարանական քաղաք՝ մաքուր և թարմ օդի շնորհիվ: Չնայած, Բորժոմին ևս մեկ հպարտություն ունի. ճոպանուղին:

Բորժոմին զբոսաշրջիների ուշադրության կենտրոնում է եղել տասնամյակներ շարունակ իր հիանալի աղբյուրների և հանքային ջրի շնորհիվ: Այն նաև հայտնի է որպես առողջարանական քաղաք մաքուր և թարմ օդի շնորհիվ: Չնայած, Բորժոմին ևս մեկ հպարտություն ունի. ճոպանուղին: Այն հազարավոր զբոսաշրջիկների հետաքրքրությունն է շարժում, ովքեր այստեղ են գալիս այն տեսնելու, փորձելու և ներքևում սփռվող հիանալի տեսարանը վայելելու համար:

Այն մեկնում է Հանքային ջրերի պուրակից և բարձրանում բլրով՝ բացահայտելով Հանքային պուրակի հրաշալի գեղեցկությունը: Երբեմն Բորժոմիի գեղեցկության մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն ճոպանուղի նստելը և բացվող գեղեցիկ տեսարանը վայելելը: Մոտակա սարերի, հովիտների և պուրակի զարմանահրաշ գեղեցկությունը անմոռանալի տպավորություն է թողնում այցելուների վրա՝ ստիպելով կրկին այստեղ գալ: Բլրի գագաթին կտեսնեք Սատանայի անիվ կարուսելը, որն ավելի համապարփակ տեսարան կապահովի:

Ուշագրավ է, որ այս կայանում միայն մեկ ճոպանուղի է հասանելի: Մեկ երթևեկի արժեքը 3 վրացական լարի է:

Ճոպանուղին վերանորոգվել է 2005թ.-ին, սակայն դեռ կրում է սովետական ժամանակաշրջանի հետքերը:

Ավելին, այստեղ Դուք հնարավորություն կունենաք անվճար ըմպելու Բորժոմի հանքային ջուր, որը գալիս է ստորգետնյա աղբյուրից:

Բորժոմի

Վրաստանի տեսարժան վայրերը

Բորժոմին այն կարևորագույն վայրերից է, որտեղ զբոսաշրջիկների մեծամասնությունը ուղևորվում է Վրաստան իրենց այցի ժամանակ: Բորժոմի այցելելու լավագույն սեզոններից մեկը ամառն է, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում բարձր է: Ամռանը ջերմաստիճանը Թբիլիսիում +40-ից բարձր է և հանքային ջրերի կենտրոնում հանգստանալը դրախտային հաճույք է թվում:

Բորժոմին վայելելու երկու տարբերակ կա՝ կամ Մտկվարի գետի վրայով րաֆթինգը կամ Բորժոմին քաղաքային տրանսպորտով բացահայտելը: Ինչևէ, Բորժոմին իսկական դրախտավայր է արշավականների համար, քանի որ Բորժոմիի ազգային պուրակում բազմաթիվ հետիոտնային երթուղիներ կան:

Լուսանկարիչները ևս իրենց հետաքրքրությունը կգտնեն այստեղ: Լուսանկարչության համար Բորժոմին հիանալի վայր է աշնանը, չնայած մնացած սեզոններին ևս այն հիանալի բնապատկեր է ապահովում:

Զբոսնելու և սոճիների կոների հիանալի բույրը ըմբոշխնելու համար Բորժոմիի հանքային պուրակը սքանչելի վայր է: Եկատերինան, որը բնական հանքային աղբյուր է, գտնվում է պուրակի մուտքի առջև գտնվող տաղավարից ներքև: Մարդիկ կարող են լցնել իրենց շշերը անմիջապես այդ աղբյուրից: Բորժոմիի կոմերցիոն գործարանները իրենց ջուրը այլ աղբյուրներից են վերցնում:

Բորժոմի առողջարանային քաղաքում մեկ այլ տեսարժան վայր կա՝ ճոպանուղին: Այն սկիզբ է առնում Հանքային ջրերի պուրակից և բարձրանում բլուրը՝ ապահովելով Հանքային ջրի պուրակի գեղեցիկ և աչքը շոյող տեսարան: Համաձայնեք, որ գեթ միայն Բորժոմիի այս տեսարանի համար արժե այստեղ գալ:

Շարունակելի…