Սաակաշվիլին ասել է, որ կպահի  խոստումը և հայրենիք կվերադառնա

Սաակաշվիլին ասել է, որ կպահի  խոստումը և հայրենիք կվերադառնա

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կպահի  խոստումը և հայրենիք կվերադառնա մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ վրաց ժողովրդի աջակցության դեպքում: Նա չի վախենում ձերբակալությունից։

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Վրաստանում սկսվեց շարժում` Սաակաշվիլիի` խաղաղ վերադարձի համար: Շարժման հիմնադիր, ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Թակո Չարկվիանին ասել է, որ մեկ շաբաթում հարթակում գրանցվել է ավելի քան 41,000 մարդ:

«Միշան ունի երկու ձեռք, երկու ոտք և մեկ բերան: Եվ այս բերանը մի երկու րոպեից կփակվի,  եթե վրաց ժողովուրդը չշարժվի, և ոչնչով չօգնի Միշային: Մեզ մի քանի օր է մնում` գործելու համար», —  ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին ներկայումս Վրաստանի քաղաքացի չէ. նա ավտոմատ կերպով կորցրեց քաղաքացիությունը, երբ  Ուկրաինայի քաղաքացիություն ստանալիս խախտեց երկքաղաքացիություն ստանալու կարգը: Սաակաշվիլիի հեռանալուց հետո «Վրացական երազանքի» կառավարությունը նրան մեղադրեց մի շարք հանցագործությունների մեջ` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման հետ:aliq.ge