Հարթեցվում է Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհը

Հարթեցվում է Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհը

Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղում հարթեցվում է գյուղամիջյան ճանապարհը` ամբողջ երկայնքովը։

Պարզելու համար թե ով է իրականացնում աշխատանքները և ինչ միջոցներով` զանգահարեցինք Գորելովկայի գյուղական համայնքի գյուղապետ Մնացական Բաբաջանյանին։

«Նախաձեռնությունը բնակիչներինն է, ավազի համար գումարը հատկացրել են գյուղի բնակիչները, իսկ հարթեցման աշխատանքները իրականացրել է քաղաքապետարանը», – ասաց Բաբաջանյանը։
Բացի այդ նա հավելեց, որ հարթեցվել է նաև Սպասովկա տանող ճանապարհահատվածը։

Օրեր առաջ հարթեցման աշխատանքներ են կատարվել նաև Ժդանովականից Սամեբա տանող մոտ 3 կմ ճանապարհահատվածի վրա , սակայն բնակիչները ասում են, որ հարթեցումից հետո ճանապարհին առկա են խոշոր քարեր, որոնք խոչընդոտում են երթևեկությանը։

Այս հարցով զանգահարեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանում Սամեբա և Ժդանովական գյուղերի մասնագետ Խորեն Թամասյանին ով ասաց, որ այդ քարերը կհեռացվեն։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Հարթեցվում է Օրլովկայի գյուղամիջյան ճանապարհը