Ու՞մ վրա են հույսը դնում Նինոծմինդայի բնակիչները

Ու՞մ վրա են հույսը դնում Նինոծմինդայի բնակիչները

Այսօր՝ սեպտեմբերի 27 -ին, Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում՝ հոկտեմբերի 2 -ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ:

Բնակիչներին ուղղված հարցերը հետեւյալն էին, գիտե՞ն արդյոք թե ովքեր են Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածուները, եւ ինչպիսի սպասելիքներ ունեն:

Հարցման ժամանակ պարզ դարձավ, որ բնակիչների մեծ մասը տեղյակ են թե ովքեր են Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածուները:

Բնակիչներից մեկի խոսքով՝ թեկանծուներից ոչ մեկից էլ սպասելիք չունեն, պետք է աշխատեն մաքուր սրտով ու բնակիչների համար, բայց ոչ մեկն էլ չի անելու:

Բնակիչներից մեկն էլ նշեց. «Թեկնածուներին գիտեմ, բայց ոչ մի սպասելիք չունեմ, քանի որ աթոռին նստելուց հետո, բնակիչների մասին մոռանում են: Հիմա խնդրում են որ եկեք ընտրության ձեր կարծիքները հաշվի կառնենք եւ այլն, սակայն աթոռին նստելուց հետո ամեն ինչ վերջանում է: Վերջիվերջո թեկնածուներից մեկն ու մեկը պետք է ընտրվի, բայց մեղք են ժողովուրդը, նստելուց հետո թող ուշադրություն դարձնեն»:

«Թեկնածուներից գիտեմ Սուրեն Մոսոյանին եւ Անիվարդ Մոսոյանին, մնացածին չգիտեմ, երկուսն էլ գործունյա մարդիկ են, խոստումներ տալիս են բայց հետո թե ինչ կլինի ժամանակը ցույց կտա: Լավ լինելը մի քիչ էլ ժողովրդից է կախված, պետք է լավատես լինել»,- ավելացրեց մեկ այլ բնակիչ:

Radio NOR · Ում վրա են հույսը դնում Նինոծմինդայի բնակիչները