Ժդանովականում հայտնի է հաղթող քաղաքապետի անունը

Ժդանովականում հայտնի է հաղթող քաղաքապետի անունը

Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում 21։15 րոպեին ավարտվեց քվեաթերթիկների հաշվման գործընթացը։

Նշենք, որ Ժդանովականում գրանցված էր ընդհանուր 309 ընտրող, սակայն քվեարկությանը մասնակցել էր 183 ընտրող։ Ընտրություններին մասնակցել է 100 կին և 83 տղամարդ։

Արդյունքները հետևյալն են.

  • Անիվարդ Մոսոյան – 167 ձայն (91,2%)
  • Ավակ Բդոյան – 6 ձայն
  • Սուրեն Մոսոյան – 4 ձայն
  • 6 քվեաթերթիկ անվավեր։

Նինոծմինդայի Սակրեբուլոյի պատգամավորության թեկնածու Ասքանազ Մարկոսյանը հավաքել է 166 ձայն (90,8 %)։  Գրեթե 10 տոկոս հավաքել էին այլ թեկնածուներ։

Վրացական երազանք կուսակցությունը հավաքել է 162 ձայն (88,5%)։