Նինոծմինդայի ձյունն ու հետևանքները

Նինոծմինդայի ձյունն ու հետևանքները

Հոկտեմբերի 6 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղաց ձյուն:

Նշենք, որ սա առաջին ձյունն է Նինոծմինդա քաղաքում: Շրջանի գյուղերում ձյունը տեղաց արդեն երկրորդ անգամ:

Հիմնական խնդիրն այն է, որ բնակիչների մեծ մասը չի հասցրել կարտոֆիլը հավաքել:

Եղանակը վաղվանից ՝ հոկտեմբերի 7 -ից, կբարելավվի, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Նշենք նաև, որ ձյան քանակն ավելի մեծ է շրջանի բարձալեռ գյուղերում: Ձյան տեղումները վատ տեսանելիություն են ստեղծում դեպի Նինոծմինդա-Ծալկա շարժվողների համար: Մեր լրագրողի ուղարկած լուսանկարներից պարզ է դառնում, որ Փարավանի գյուղում ոչխարների հոտը մնացել է ձյան տակ:

Ձմռան մուտքը Նինոծմինդա համարենք սկսված