Օրոջալարում անցկացվեց միջոցառում «սպորտի օր» խորագրով

Օրոջալարում անցկացվեց միջոցառում «սպորտի օր» խորագրով

Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի դպրոցում ամեն տարի մարզիչ Աշոտ Սողոյանի նախաձեռնությամբ անցկացվում է սպորտային միջոցառում տարբեր մարզաձեւերի ասպարեզում:

Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս տարի նախընտրեցինք երկու մարզաձեւ՝ սեղանի թենիս եւ մինի ֆուտբոլ: Մասնակցում էին ինչպես մեծահասակները այնպես էլ աշակերտները: Ունեինք հյուրեր Ժդանովակնից եւ Հեշտիայից: Թենիսի մրցույթից հետո անցկացվեց ֆուտբոլի խաղեր: Աշակերտների ասպարեզում մինի ֆուտբոլում առաջին հորիզոնականը գրավեց՝ Օրոջալարի դպրոցը, երկրորդ տեղում Հեշտիան էր, իսկ 3 -ը՝ Ժդանովականը: Մեծահասակների միջեւ առաջին տեղում Ժդանովականի թիմն էր, 2 -ը Հեշտիան, իսկ 3 -ը Օրոջալարի թիմը»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Օրոջալարում անցկացվեց միջոցառում «սպորտի օր» խորագրով
Нет описания.
Нет описания.