Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վրաստանում

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վրաստանում

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին արևմտյան Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ և անձրևային եղանակը։ Օդի ջերմաստիճանը կկազմի +5 — +15։ Առաջիկա 2 օրերին եղանակը համեմատաբար կկայունանա։ Գիշերային ժամերին սպասվում է +4, իսկ ցերեկային ժամերին` +20 աստիճան։ 

Արևելյան Վրաստանում հոկտեմբերի 9-ին  օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +23-ից մինչև +25 աստիճանի միջև, իսկ գիշերային ժամերին՝ +9-ից մինչև +10 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Հոկտեմբերի 10-ին և 11-ին սպասվում է հիմնականում արևոտ եղանակ։ 

Այսօր, հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիում կանխատեսվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կլինի +12, իսկ գիշերային ժամերին կանխատեսվում է +9 աստիճան տաքություն։ Եղանակային դրական փոփոխություններ մայրաքաղաքում ևս կլինեն հոկտեմբերի 10-ից։ Մասնավորապես, հոկտեմբերի 10-11-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +16 — +18, իսկ գիշերային ժամերին` +9 — +8։aliq.ge