Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազում են

Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազում են

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով պատվաստումներ թիվը երկրում զգալիորեն նվազել է։

Նախարարությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում նահանգապետերի, քաղաքապետերի մասնակցությամբ, որպեսզի քաղաքացիներն ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։ Գերատեսչության փոխանցմամբ, այդ առումով ծայրահեղ ծանր վիճակ է հատկապես գյուղերում։ Նաև ՏԻՄ-երի միջոցով պատվաստման կարևորության մասին տեղեկատվությունը հասնելու է հեռավոր համայնքներ։ 

Այս պահին վրաստանում հասանելի են Sinopharm, Sinovac, Pfizer և AstraZeneca պատվաստանյութերը։ 

Պատվաստման համար գործում է նախարարության կողմից ստեղծված հատուկ հարթակը, որում ներառված են բոլոր այն հաստատությունները, որտեղ ընթանում է պատվաստման գործընթացը։ Բացի այդ, Թբիլիսիում գործում են նաև շարժական պատվաստման կետեր։aliq.ge