«Օձ» աղջիկը պարբերաբար փոխում է մաշկը

«Օձ» աղջիկը պարբերաբար փոխում է մաշկը

Հնդկաստանի 16-ամյա բնակչուհի Շալինի Յադավան տառապում է ծանր հիվանդությամբ, որը նրա կյանքը վերածել է դժոխքի. Նա անընդհատ մաշկը փոխում է: Դրա պատճառով աղջկան «օձ» մականունն են տվել:

Դեռահասի մաշկը չորանալուց և պնդանալուց խուսափելու համար հարկավոր է օրական 24 անգամ ցնցուղ ընդունել և օգտագործել խոնավեցնող լոսյոն:

Ինչպես նշում է The Mirror- ը, Շալինին չի կարողանում նորմալ քայլել եւ ուղղել վերջույթները: Ամբողջ կյանքի ընթացքում նրա մաշկը լիովին փոխվում է վեց շաբաթը մեկ:

Մոլորակի վրա այնքան էլ շատ չեն մարդիկ որոնք տառապում են նման հիվանդությամբ: Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում ևս ապրում է մի տղա Ռահիմ անունով, որի մաշկը օձի պես ծածկված է թեփուկներով: