Ի՞նչ են մտածում Նինոծմինդայի եւ Թբիլիսիի երիտասարդները պատվաստումների մասին

Ի՞նչ են մտածում Նինոծմինդայի եւ Թբիլիսիի երիտասարդները պատվաստումների մասին

Վրաստանում մասնագետները Նոյեմբեր ամսին կանխատեսում են կորոնավիրուսի 5-րդ ալիք և նշում, որ այն հաղթահարելու համար պետք է պատվաստվել։

Պատվաստումները շարունակում են մնալ խնդիր առողջապահական ոլորտի համար։ Մասնագետները նշում են, որ պատվաստումների ընթացքը շարունակում է նվազել։ Դրա հիմնական պատճառը այն է, որ բնակիչները չեն վստահում պատվաստանյութերին, իսկ անվստահության սնուցողը` ապատեղեկատվություններն են։

Nor ռադիոկայանը Նինոծմինդայի շրջանի և Թբիլիսիում բնակվող երիտասարդներից փորձեց պարզել թե ինչ կարծիք ունեն պատվաստումների մասին։

Պարզվում է, թե Թբիլիսիում, թե Նինոծմինդայում պատկերը նույնն է։ Երիտասարդներից ոմանք նշում են, որ պետք է պատվաստվել, որպեսզի մահեր քիչ լինեն, մեկ այլ երիտասարդ կարծում է, որ Վրաստանում պատվաստումները պարտադիր կդառնան։ Կան նաև երիտասարդներ՝ որոնք կտրականապես դեմ են պատվաստումներին, նշելով, որ շատ վատ բաներ են խոսում պատվաստանյութերի մասին։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Երիտասարդների Կարծիքը Պատվաստումների Մասին