Toyota-ն Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Toyota-ն Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

2021 թվականի Toyota Mirai-ն ջրածնային շարժիչով ավտոմեքենաների մեջ ռեկորդ է սահմանել, հայտնել է ճապոնական ապրանքանիշի մամուլի ծառայությունը:  

Ջրածնային Mirai-ն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ երկու օրում առանց վառելիքի լիցքավորման 1360 կիլոմետր ճանապարհ անցնելով: Ուղեւորությունը տեղի է ունեցել ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա այս տարվա օգոստոսի երկրորդ կեսին Հարավային Կալիֆոռնիայում. փորձարկմանը ներկա են եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները:

Փորձարկման ավարտին Toyota Mirai-ն սպառել էր 5.65 կգ ջրածին: Ընկերությունը նշել է, որ նման տարածության վրա ներքին այրման շարժիչ ունեցող սովորական մեքենան օդ կարտանետեր մոտ 300 կգ ածխաթթու գազ (CO2), մինչդեռ ջրածնային տրանսպորտը ածխաթթու գազ չի արտանետում մթնոլորտ:news.am