Առաջիկա երկու ամսվա ընթացքում երկրում առնվազն 2000 քաղաքացի կմահանա. Կուլումբեգով

Առաջիկա երկու ամսվա ընթացքում երկրում առնվազն 2000 քաղաքացի կմահանա. Կուլումբեգով

Առաջիկա երկու ամսվա ընթացքում Վրաստանում ավելի քան 2000 քաղաքացու մահ է սպառնում` կորոնավիրուսով պայմանավորված: Նման կերպ է արձագանքում ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին:

«Քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված է, որ իմունիտետ պետք է ձեռք բերեն պատվաստման միջոցով, իսկ մեր հասարակությունը հակված է բնական ճանապարհով իմունիտետ ձեռք բերելուն», — նման գնահատական է տալիս իմունոլոգը:

Ըստ Կուլումբեգովի, եթե մենք ընտրենք առաջին տարբերակը, այսինքն պատվաստվելով իմունիտետի ձեռքբերումը, ապա կփրկենք առնվազն 1800 մարդու կյանք: Մասնագետի հավաստմամբ, պատվաստումն առնվազն 10 անգամ նվազեցնում է վարակման դեպքում մահվան ելքը:

«Արեք ճիշտ ընտրություն` հանուն կյանքի», — գրում է Բիձինա Կուլումբեգովը:

Նշենք, որ վերջին երկու օրվա տվյալների համաձայն` Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը կտրուկ աճել են: Այսօրվա տվյալներով` երկրում գրանցվել է վարակման 4 837 նոր դեպք:aliq.ge