Նավթը թանկանում է

Նավթը թանկանում է

Նավթի համաշխարհային գները բարձրանում են հինգշաբթի առավոտյան՝ ՕՊԵԿ-ից 2021-2022 թվականների արդյունահանման կանխատեսումների անկման ֆոնին՝ ըստ սակարկությունների տվյալների:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.66%-ով եւ կազմել 83.73 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ WTI-ի տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը`0.66%-ով եւ կազմել 80.97 դոլար մեկ բարելի դիմաց:

Հինգշաբթի առավոտյան նավթի շուկայում գրանցվել է դրական դինամիկա, երբ ներդրողները գնահատել են ՕՊԵԿ-ի՝ չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցը: Այսպիսով, ՕՊԵԿ-ը 2021 եւ 2022 թվականների համար նավթի արդյունահանման վերաբերյալ իր կանխատեսումները նվազեցրել է օրական համապատասխանաբար 210 հազար եւ 130 հազար բարելով`այս տարի հասցնելով օրական 63,64 միլիոն բարելի եւ հաջորդ տարի՝ օրական 66,66 միլիոն բարելի: news.am