Ղարիբաշվիլին անվանել է ՌԴ-ի հետ սահմանների սահմանազատման պայմանը

Ղարիբաշվիլին անվանել է ՌԴ-ի հետ սահմանների սահմանազատման պայմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անվանել է Ռուսաստանի հետ սահմանների սահմանազատման պայմանը։ Նա նշել է, որ դա հնարավոր է միայն միասնական Վրաստանի պայմանի դեպքում։

«Մեր պետությունը պետք է ավարտի Ռուսաստանի հետ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, բայց դա, իհարկե, տեղի կունենա միայն միասնական Վրաստանի սահմաններում»,-ասել է Ղարիբաշվիլին։

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությւոններ չկան։ Դրանք խզվել էին վրացական կողմից այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։  Երկու երկրների միջեւ երկխոսությունը պահպանվում է Պրահայի հատուկ բանագնացների եւ Ժնեւի բանակցությունների ձեւաչափով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ն հայտարարություն էր տարածել սահմանների սահմանազատման մասին։

Փաստաթղթում նշվում է, որ ռուսական կողմն առաջարկում է սկսել ինքնակոչ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ Վրաստանի «սահմանների» սահմանազատման գործընթացը»:

«Ժնևյան քննարկումների մասնակիցների մեծամասնության գնահատմամբ, իրավիճակը վրաց-աբխազական և վրաց-հարավօսական սահմանամերձ տարածքներում մնում է համեմատաբար կայուն: Տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար ռուսական կողմն առաջարկում է սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Վրաստանի սահմանների սահմանազատման գործընթացը` դրանց հետագա սահմանազատմամբ», – ասվում է հայտարարության մեջ: