Նինոծմինդայի մունիցիպալիտետի թենիսիստների արդյունքները Վրաստանի առաջնությունում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի թենիսիստների արդյունքները Վրաստանի առաջնությունում

Սեղանի թենիսի թիմը, որի անդամներն են Օրոջալար և Ժդանովական գյուղերի սաները, նոյեմբերի 19-ից 21-ը Ծղալտուբո քաղաքում մասնակցել են սեղանի թենիսի պատանիների առաջնությանը։

Սեղանի թենիսի Վրաստանի պատանեկան առաջնությանը տարբեր մարզերից մասնակցել են շուրջ 200 մարզիկներ և 14 թիմեր։ Իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետից վերոնշյալ երկու գյուղերից մասնակցում էին 13 մարզիկներ։

Նինոծմինդայի թենիսի թիմը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Անհատական ​​խաղում հաջող հանդես եկան Սարգիս Թումասյամն ու Միքայել Հնեսյանը և գրավեցին հինգերորդ տեղը։

Ինչպես նշել է սեղանի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանը, մեր երկու մարզիկները, որոնք զբաղեցրել են հինգերորդ տեղը, հրավիրվել են պատանեկան հավաքական։ Մեր մարզիկները այս մարզաձեւով զբաղվելու հնարավորություն կունենան անվճար։ Այնուամենայնիվ, տրանսպորտի և այլ ծախսերը պետք է հոգան ծնողները։

Ժդանովականի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդգար Մնոյանի խոսքով, արդեն երկու տարի է, ինչ ինտենսիվորեն անցկացվում են սեղանի թենիսի մարզումներ, այս ոլորտում առաջընթաց կա և լավ արդյունքների մեծ հույս կա։

Նշենք, որ Օրոջալար և Ժդանովական գյուղերի սեղանի թենիսի դպրոցական թիմը օրինակ է սպորտում, այս թիմերը ակտիվորեն մասնակցում են բոլոր մրցումներին և մրցանակային տեղեր են զբաղեցնում։

Մանրամասները մեր աուդիո նյութում։

Radio NOR · Результат теннисистов из Ниноцминдского муниципалитета