Սաթխացիների ևս մեկ սերունդ դարձավ տառաճանաչ

Սաթխացիների ևս մեկ  սերունդ դարձավ տառաճանաչ

Երեխայի տառաճանաչ դառնալը կյանքի կարևորագույն փուլերից մեկն է։ Այդ փուլում է գտնվում Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի հանրային դպրոցի առաջին դասարանը։

“Ա” տառը հայոց այբուբենի առաջին տառն է, և այն համարվում է մուտք այբբենարան, իսկ մուտքը հանդիսավոր կերպով նշվեց վերոնշյալ դպրոցում` դասվար Գոհար Ավագյանի կազմակերպությամբ։

Հայերենի այբուբեն կամ Հայոց գրեր, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել 450 թվականին։ 11-րդ դարից ի վեր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։

Ըստ որոշ աղբյուրների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ, հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր։ Այժմ ապացուցված է նախամաշտոցյան երկու գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։

Нет описания.
Нет описания.
Нет описания.

Տառերի ստեղծման նախապատմություն
Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն տարիներ են անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները։ Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։

Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը։ Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով։ Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայ իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում հայոց գրերի ստեղծմանը։

Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.