Արդյո՞ք 200 լարիի դիմաց կպատվաստվեն Նինոծմինդայի 60-ն անց բնակիչները

Արդյո՞ք 200 լարիի դիմաց կպատվաստվեն Նինոծմինդայի 60-ն անց բնակիչները

Վրաստանը հայտարարեց, որ 60-ից բարձր անձինք պատվաստվելու դեպքում որպես խրախուսում կստանան 200 լարի հավելավճար։

Այսօր Նինոծմինդա քաղաքում տարեց բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, թե պատրաստվում են բնակիչները պատվաստվել և վերցնել 200 լարի հավելավճարը։

Նինոծմինդայի 62-ամյա բնակիչը ասաց.

«200 լարու համար ես չեմ պատրաստվում կյանքս տալ։ Ես ոտքերիս վրա տրոմբ ունեմ։ Կորոնավիրուսով էլ երբեք չեմ հիվանդանա, որովհետև օգտագործում եմ ջրածնի պերոքսիդ (перекис), որը ոչնչացնում է ցանկացած տեսակի վիրուս»։

Տարեց բնակիչներից մեկն էլ ասում է, որ բավականաչափ գումար է, բայց խուսափում է պատվաստվելուց.

«Պատվաստվելուց հետո հանկարծ ուրիշ խնդիրներ առաջանան՝ ավելի վատ կլինի, քանի որ ես երեխա եմ պահում», – ասում է թոշակառու բնակչուհին:

Բնակիչները նշում են, որ ուզում են պատվաստվել, բայց վախենում են։ Իսկ 200 լարիին այդքան էլ լուրջ չեն վերաբերվում, նշելով որ դա ինչ գումար է, որ դրա համար էլ պատվաստվեն, եթե որոշեն պատվաստվել առանց այդ գումարի էլ կգնան պատվաստվելու։

Բնակիչները նշում են նաև, որ պետք է պատվաստվել, որպեսզի կորոնավիրուսով վարակվելու դեպքում ավելի թեթև անցնի այն։

Ամեն դեպքում պատվաստումների առումով կարծիքները շարունակում են մնալ տարբեր ու բազմազան:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի Շրջանի Տարեցները 200 Լարի Խրախուսման Ու Պատվաստումների Մասին.MP3