Աղքատ բնակչությունից 1,5 միլիարդ լարի է հոսում առցանց խաղատների հաշիվներին, դա աղետ է. Ղարիբաշվիլի

Աղքատ բնակչությունից 1,5 միլիարդ լարի է հոսում առցանց խաղատների հաշիվներին, դա աղետ է. Ղարիբաշվիլի

«Օնլայն խաղատներում խաղում են 2-3-5-10 լարիով, 100 լարիով, օգտվում են թոշակից կամ սոցիալական օգնությունից ու պատկերացրեք՝ ծախսվում է 1,5 միլիարդ լարի ու փաստորեն դրա մի մեծ մասը գնում է արտերկիր։ Սա աղետ է։ Պատկերացնու՞մ եք, որ այս 1,5 միլիարդ լարին դեռ հոսում է այս աղքատ շերտից, աղքատ բնակչությունից, նույնիսկ սոցիալապես անապահովներից ու թոշակառուներից առցանց խաղատների հաշիվներին։ Դեմ չեմ արտասահմանյան ընկերություններին, բայց ի գիտություն ուզում եմ ասել, որ մեծ մասը արտասահմանյան ընկերություններ են, մեկ-երկուսն են մնացել ու արդեն վաճառում են ու դուրս են գալիս այս գործից, հետաքրքիր չէ։ Իհարկե, այս անապահով մարդկանց գումարները՝ 1,5 միլիարդ լարի, ամբողջությամբ հոսում են այդ ընկերությունների հաշիվներին, որոնց մեծ մասը արտասահմանում է»,- ասել է վարչապետը։