Ընտրության ժամանակ այդ փողոցում մարդ ապրում է, ընտրություններից հետո ոչ մեկը չի ապրում. բնակիչ

Ընտրության ժամանակ այդ փողոցում մարդ ապրում է, ընտրություններից հետո ոչ մեկը չի ապրում. բնակիչ

Ասֆալտապատումից հետո Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալիի գյուղամիջի կենտրոնական ճանապարհին (որը տանում է դեպի Փոքր Խանչալի) չեն տեղադրվել արհեստական արգելակներ, այդ պատճառով բնակիչները հայտնեցին իրենց դժգոհությունը:

Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Մեծ Խանչալիի գյուղամիջի կենտրոնական ճանապարհը համարվում է բնակելի գոտի: Երեխաները անընդհատ վազվզում եւ խաղում են հեծանիվներով, այդ պատճառով հարկավոր է տեղադրել արհեստական արգելակներ՝ ապահովության համար: Քանի որ վարորդները երթեւեկում են անզգույշ եւ շատ արագ»:

Մեծ Խանչալիի բնակիչներից պարոն Իգիթը խոսեց գյուղի այլ խնդիրների վերաբերյալ. «Մեր փողոցը ընդամենը 200 մետր ճանապարհ է, այս տարի խոստացան թե կավազապատեն, սակայն մինչեւ օրս չեն արել: Ունենք նաեւ գիշերային լուսավորության խնդիր խոստացան որ պետք է անցկացնեն լուսավորությունը դա նույնպես չարեցին»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ընտության ժամանակ այդ փողոցում մարդ ապրում է ընտրությունից հետո ոչ մեկ չի ապրում. բնակիչ

Վերոնշյալ հարցերի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Մեծ Խանչալիի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Շահբազյանի հետ:

Շահբազյանի խոսքով. «Ինչ վերաբերվում է արհեստական արգելակներին ապա ես կդիմեմ, որ այս տարվա բյուջեի մեջ նախատեսվի: Ես էլ աշխատում եմ որպեսզի ոչ թե մենակ Մեծ Խանչալի այլեւ Փոքր Խանչալի եւ Կաթնատու գյուղերում էլ տեղադրվի: Լուսավորության հետ կապված աշխատում ենք, մոտավորապես 25 կետ կա որտեղ բացակայոմ է գիշերային լուսավորությունը: Դրանք անելուց հետո կարող եմ ասել որ Մեծ Խանչալին 90 % լուսավորված կլինի: Դեպի Փոքր Խանչալի տանող ճանապարից որ բաժանվում է այդ 200 մետր երկարությամբ փողոցի ավազապատման համար էլ ասեմ, որ այս տարի ոչ մի աշխատանք չի նախատեսվում»: