Վրաստանում եղանակը կվատթարանա

Վրաստանում եղանակը կվատթարանա

Դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 2-ի առավոտ Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ամպրոպ, առանձին վայրերում՝ ուժգին։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ըստ նրանց՝ բարձր լեռներում սպասվում է ձյուն, արեւմտյան կողմից կփչի ուժեղ քամի։ Սակայն ծովում հնարավոր է 4-5 բալ ուժգնությամբ փոթորիկ։

«Սպասվող հորդառատ տեղումները կարող են բարձրացնել Վրաստանի գետերի ջրի մակարդակը, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքներ առաջացնել»,- հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։1tv.ge