Նյարդերը՝ բազմաթիվ լուրջ հիվանդությունների պատճառ

Նյարդերը՝ բազմաթիվ լուրջ հիվանդությունների պատճառ

Բազմաթիվ լուրջ հիվանդություններ զարգանում են նյարդերի պատճառով: Հուզական լարվածությունը, տարածվելով մկանների վրա, որպես կանոն, դառնում է գլխացավի, աղային կուտակումների առաջացման պատճառ:

Չարտահայտած վիշտը վերածվում է բրոնխիալ ասթմայի, մշտական գրգռվածությունը վնասում է ստամոքսը, տագնապը խախտում է սրտի աշխատանքի ռիթմը, բարկությունն ազդում է լյարդի և լեղապարկի գործունեության վրա, անցանկալի մարդկանց հետ պարտադրված շփումները հանգեցնում են խրոնիկական հարբուխի, սիրելի աշխատանքով զբաղվելու անկարողությունը մեծացնում է ուռուցքային հիվանդություների առաջացման հավանականությունը, անփոխադարձ սերը և քնքշանքի կարիքը կարող են առաջացնել մաշկային հիվանդություններ:

Այն մարդկանց, որոնք հակվածություն ունեն հիվանդանալու նյարդերի պատճառով, մասնագետները, կախված հուզական արձագանքներից, բաժանում են երկու խմբի’ ակտիվների և պասիվների: Նրանք ունեն թույլ բնավորություն, բարձր հուզականություն, սթրեսային իրավիճակներում ընդունակ չեն վերահսկելու իրենց և հանգամանքները, ճիշտ չեն գնահատում կատարելիք գործողությունները, քանի որ հույզերն ու զգացմունքները խեղաթյուրում են դրանք:

Ակտիվներն այն մարդիկ են, որոնք  հույզերը չեն պահում իրենց մեջ, շփվող են, եռանդուն: Եթե հանգամանքների բերումով ուժեղ զգացմունքները զսպում են, ապա հավանական է դառնում այնպիսի հիվանդություններով հիվանդանալը, ինչպիսիք են զարկերակային հիպերտոնիան, սիրտ-անոթային խանգարումները, միգրենը:

Պասիվները բոլոր հույզերն ու զգացմունքներն իրենց մեջ են պահում: Նրանք խոհուն են, փակված, միշտ աշխատում են պատսպարվել խնդիրներից, դրանք տեղափոխել ուրիշի ուսերին և ընկնում են կախվածության մեջ: Այդպիսի մարդիկ ընկրկում են հանգամանքների առջև, իսկ օգնություն փնտրելիս հակված են ինքնախարազանման: Վերջինիս հետևանքով նրանք  բառացիորեն քայքայում են իրեց առողջությունը: Նրանց օրգանիզմում ավելանում է աղաթթվի արտազատումը, քայքայվում է ստամոքսի լորձաթաղանթը: Խոցի առաջացմանը զուգընթաց մեծանում է գաստրիտի և կոլիտի, աղիների բորբոքման ախտանիշի վտանգը, առաջանում է քրոնիկ փորկապության կամ լուծի, ինչպես նաև բրոնխիալ ասթմայի հակվածություն:

Այս կամ այն հիվանդությանը հակվածությունը, մասնագետների կարծիքով, կրում է հոգեբանական բնույթ, արմատներով գնում դեպի վաղ մանկություն: Հասուն մարդկանց մոտ հիվանդությունները հիմնականում առաջանում են սթրեսային իրավիճակների պատճառով, որոնց նրանք բախվել են մանկության տարիներին:

Օգտակար խորհուրդ

Որպեսզի մանրուքների պատճառով չնյարդայնանաք, հաճախ շնչեք լավանդայի և հազրեվարդի բույրերը. դրանք գիշերը հանգիստ քուն կպարգեւեն, իսկ ցերեկը  կկարգավորեն նյարդերը:ladynews.am