Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին սահմանափակումները հանվել են

Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին սահմանափակումները հանվել են

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոճանապարհին երթևեկությունն ազատ է։

Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով երեկ ավտոճանապարհի 90-120 կմ. հատվածում արգելվել էր՝ կցովի, կիսակցովի և 30 նստատեղից ավելի ունեցող ավտոբուսների տեղաշարժը։