Արդյո՞ք մթերային խանութներում կպահանջեն «կանաչ անձնագիր»

Արդյո՞ք մթերային խանութներում կպահանջեն «կանաչ անձնագիր»

Նինոծմինդայում շրջանառվում են լուրեր, որ խանութներ մուտք գործելիս հարկավոր կլինի կանաչ անձնագիր։ Բացի այդ NOR ռադիոկայանին բազմիցս հարցնում են, թե արդյո՞ք մոտ օրերս սննդի խանութներ մտնելիս աշխատակիցները կպահանջեն «կանաչ անձնագիր»։

Շրջանառվող և բնակիչներին անհանգստացնող հարցը պարզելու համար մենք զանգահարեցինք կառավարության թեժ գիծ, որտեղից հայտնեցին, որ խանութներում «կանաչ անձնագիր» հարկավոր չէ և հետագայում էլ հարկավոր չի լինի, այն հաստատված է 32-րդ որոշման մեջ։

Բացի այդ կառավարության թեժ գծից մեզ հայտնեցին, որ հասարակական տրանսպորտի և արդարադատության տներ մուտք գործելու համար ևս կանաչ անձնագիր հարկավոր չի լինի։

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, թե առանց «կանաչ անձնագրի» քաղաքացին որտեղ իրավունք չունի մուտք գործելու։

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում առանց կանաչ անձագրի չի կարելի այցելել սննդի օբյեկտների բաց և փակ տարածքներ, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, խաղատներ, սպա, հյուրանոցներ, մարզասրահներ, ձմեռային հանգստավայրեր և ճոպանուղիներ։

«Կովիդ անձնագիրը» կամ «կանաչ անձնագիրը» էլեկտրոնային փաստաթուղթ է, որում մուտքագրվում են քաղաքացու կորոնավիրուսային կարգավիճակի վերաբերյալ տվյալները։