Սամեբայում երկրաշարժ է տեղի ունեցել

Սամեբայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 14:01-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 7կմ հեռավրության վրա, օջախի 12 կմ խորությամբ 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վերջերս Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո-Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջաններ) սահմանին գտնվող Սամեբա գյուղը դարձել է ակտիվ սեյսմիկ գոտի։ Ասնտեղ գրեթե ամեն օր ցնցումներ են տեղի ունենում։

Վերջին ամիսներին Սամեբայի մոտ տեղի ունեցած երկրաշարժերից ամենաուժեղը գրանցվել է օգոստոսի 16-ին։ Նրա ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։

Սեյսմոլոգները նշում են, որ ողջ ամառվա ընթացքում այս տարածաշրջանում բավականին ակտիվ երկրաշարժեր են եղել, հիմնականում՝ մինչև 3-4 բալ ուժգնությամբ ցնցումներ, որոնք արձանագրում են միայն սարքը, և մարդիկ դա գործնականում չեն զգում։

Ջավախքի լեռնաշղթան հրաբխային ծագում ունի, և դրա տակ տեղի ունեցող տեկտոնական պրոցեսները առաջացնում են ընդերքի դեֆորմացիա, ինչը ենթադրում է էներգիայի արտազատում փոքր մասերում: