Կարգավիճակ չունեցող ուսուցիչները կշարունակեն աշխատել դպրոցներում

Կարգավիճակ չունեցող ուսուցիչները կշարունակեն աշխատել դպրոցներում

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը փոփոխություններ է կատարում ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման սխեմայում՝ կապված գործող ուսուցիչների հետ։

Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N241 որոշման համաձայն՝ այն գործող ուսուցիչները, ովքեր հանձնել են առարկայական և/կամ մասնագիտական ​​հմտությունների քննությունը, մինչև 2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը և չեն կարողացել բարձրացնել իրենց կարգավիճակը, ապա դպրոցի վարչությունը, 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ իրավունք ունի այդ աշխատատեղի համար մրցույթ հայտարարել։

Ուսուցչի թափուր պաշտոնը ազատ մնալու դեպքում, հանրակրթական հաստատությունն ըստ անհրաժեշտության լիազորված է պրակտիկ ուսուցչին, ով գրանցվել է ուսուցիչների քննությանը՝ մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը, ապա տվյալ պաշտոնում կարող է շարունակել աշխատել առանց կարգավիճակի՝ մինչ թափուր հաստիքը համալրվի համապատասխան կարգավիճակ ունեցող մասնագետով։

Բացառության կարգով՝

Գործող ուսուցիչների համար, ովքեր 2020 թվականի հունվարի 31-ից դասավանդվել են, և 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ գրանցվել են ուսուցչի քննությանը՝ և առարկայական, և մասնագիտական ​​հմտությունների իրավասությունը հաստատել են, կամ հաստատել են նվազագույնը մեկ միավորով (հաղթահարել են առարկայական և մասնագիտական ​​հմտությունների նվազագույն շեմը), նրանց կշնորհվի ավագ ուսուցչի կարգավիճակ և նրնաք հնարավորություն կունենան մնալ համակարգում և շարունակել աշխատել:

Գործող այ ուսուցիչները, ովքեր դասավանդվել են 2020 թվականի հունվարի 31-ից, իսկ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը գրանցվել են ուսուցչի քննությանը և առարկայական, և մասնագիտական ​​հմտությունների իրավասությունը հաստատել են 10 կրեդիտ բալով, ապա նրանց կշնորհվի ավագ ուսուցչի կարգավիճակ։

Ովքեր դասավանդվել են 2020 թվականի հունվարի 31-ից, և 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը չեն գրանցվել կամ չեն կարողացել գրանցվել ուսուցչի քննությանը և առարկայական, և մասնագիտական ​​հմտությունների իրավասությունը հաստատել են, կամ հաստատել են նվազագույնը մեկ միավորով (հաղթահարել են առարկայական և մասնագիտական ​​հմտությունների նվազագույն շեմը), իրավունք ունեն մասնակցելու հանրակրթական հաստատության կողմից հայտարարված մրցույթին՝ ավագ ուսուցչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Իսկ մրցույթը հաջող հաղթահարելու դեպքում, նրանք աշխատանքի կանցնեն հանրակրթական հաստատությունում՝ որպես ավագ ուսուցիչներ։

Ովքեր դասավանդվել են 2020 թվականի հունվարի 31-ից, և 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը չեն գրանցվել կամ չեն կարողացել գրանցվել ուսուցչի քննությանը՝ և առարկայական, և մասնագիտական ​​հմտությունների իրավասությունը հաստատել են, կամ հաստատել են 10 միավորով, իրավունք ունեն մասնակցելու հանրակրթական հաստատության կողմից հայտարարված մրցույթին՝ ավագ ուսուցչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Իսկ մրցույթը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, նրանք աշխատանքի կանցնեն հանրակրթական հաստատությունում՝ որպես ավագ ուսուցիչներ։

Ընդգծենք, որ Կրթության նախարարության տվյալներով՝ Սամցխե-Ջավախքում 4 125 ուսուցիչ կա, նրանցից 1 359-ը պրակտիկոս են, որոնցից՝ 747-ը՝ Ախալքալաքում, 471-ը՝ Նինոծմինդայում, 113-ը՝ Ախալցխայում, 23-ը՝ Բորժոմիում և 1-ը՝ Ադիգենում։

2021 թվականին 210 ուսուցիչ չի բավարարել ավագ ուսուցչի կարգավիճակ ստանալու պահանջները։ 2021 թվականին Սամցխե-Ջավախքում 789 ուսուցիչ է հանձնել առարկայական կարողությունների թեստը։ 2021 թվականին Սամցխե-Ջավախքում 789 ուսուցիչ է հանձնել առարկայական թեստը, որոնցից 326-ը չեն կարողացել հանձնել քննությունը։ Ինչ վերաբերում է մասնագիտական ​​հմտությունների ստուգմանը, ապա 2021 թվականին քննություն հանձնած 814 ուսուցիչներից բավարար միավորներ չեն ստացել 481-ը։

Ընդգծենք, որ վերոնշյալ փոփոխությունները դեռ չեն վերաբերում ոչ վրացալեզու դպրոցների կարգավիճակ ունեցող/չունեցող ուսուցիչներին։

JNEWS-ը փորձեց ուսուցիչների մասնագիտական զարգացման կենտրոնից տեղեկանալ, թե ի՞նչ փոփոխություններ են կատարվել ոչ վրացալեզու ուսուցիչների համար, պատասխանեցին, որ փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են, և հաջորդ շաբաթ արդեն կտեղեկացնեն այն փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներին։