Խոստացվածը չտեղադրվեց տեղադրվածն էլ կոտրվեց

Խոստացվածը  չտեղադրվեց տեղադրվածն էլ կոտրվեց

Սեպտեմբերի 2-ին NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Ժդանովական և Գորելովկա գյուղերում կտեղադրվեն արհեստական արգելակներ՝ մեքենաների արագությունը սահմանափակելու համար։

Նշենք, որ օրերս տեղացած առատ ձյան պատճառով սկսկվել էին ճանապարհամաքրման աշխատանքները, ինչի հետևանքով նոր տեղադրված ռետինե արգելակները կոտրվել են և շարքից դուրս եկել։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Գորելովկա գյուղում տեղադրվել էին նախատեսված բոլոր արհեստական արգելակները, թվով՝ 4, իսկ Ժդանովականում տեղադրվել էր, խոստացված երեք արգելակից միայն մեկը, ինչն էլ բնակիչների բողոքի առիթ էր հանդիսացել։