Մանկապարտեզները կառաջնորդվեն նոր կանոնակարգերով

Մանկապարտեզները կառաջնորդվեն նոր կանոնակարգերով

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախադպրոցական հաստատությունների համար կորոնավարակով պայմանավորված նորացված կանոնակարգեր։

Նշված կանոնակարգի համաձայն, նորացված կանոնակարգերը կկիրառվեն 2021 թվականի դեկտեմբերի 13-ից։

Համաձայն նորացված կանոնակարգի՝ կոնտակտների դասակարգումը փոխվում է ըստ ազդեցության/վարակման (բարձր և ցածր ռիսկի կոնտակտներ), դրանց ինքնամեկուսացման/կարանտինի, ինչպես նաև հաստատության աշխատանքի սահմանափակման մեխանիզմի և անձնակազմի թեստավորման և այլ կանոններ։

Մասնավորապես, բարձր ռիսկային կոնտակտավորը (մոտ էքսպոզիցիա) այն անձն է, ով վարակակիրի հետ շփում է ուբեցել 15 րոպեից, մեկ մետրիցպակաս դիստանցիայով և առանց շնչադիմակ: Ունեցել է ֆիզիկական շփում վարակակիրի հետ: Ունեցել է չպաշտպանված՝ անմիջական շփում վարակակիրի արձակված սեկրեցիայի ժամանակ, ով առանց շնչադիմակ գտնվել է փակ տարածքում (օրինակ՝ հյուրասենյակ, դասասենյակ, ճաշասենյակ/հանդիպումների սենյակ և այլն) ավելի քան 15 րոպե:

Ցածր ռիսկային կոնտակտավորը համարվում է այն անձը, ով ուղիղ կապ է ունեցել վարակակիրի հետ երկու մետրից պակաս, բայց մեկ մետրից ավելի հեռավորության վրա՝ 15 րոպեից քիչ ժամանակահատվածով և կամ վարակակիրի հետ գտնվել է նույն փակ տարածքում 15 րոպեից պակաս ժամանակահատվածով:

Փաստաթղթի համաձայն՝ բարձր ռիսկային կոնտակտավորները ենթակա են ինքնամեկուսացման (կամ կարանտինի) ռեժիմի. Ամբողջովին պատվաստված բարձր ռիսկային կոնտակտները ենթակա չեն ինքնամեկուսացման/կարանտինի, եթե Covid-19-ի արագ թեստն անցկացվի վարակման 3-րդ և 5-րդ օրերին (վարակի մոնիտորինգ)՝ հիվանդության ախտանշանները և դիմակի ճիշտ օգտագործումը վերահսկելու համար:

Ցածր ռիսկային կոնտակտայիններին խորհուրդ է տրվում շարունակել վերապատրաստման գործընթացը վարակվածների հետ շփման վերջին օրվանից հաջորդ 12 օրվա ընթացքում առողջության ինքնամոնիթորինգով (առանց բժշկական անձնակազմի կարիքի):

Սակայն, ըստ առաջարկությունների, պարտադիր չէ թեստավորել վարակվածների հետ շփման մեջ գտնվող աշխատակիցներին, եթե մեկուսացման/կարանտինի ընթացքում նրանք չեն ցուցաբերում Covid-19-ով վարակման որևէ նշան։

Փաստաթուղթը պարունակում է նաև առաջարկություններ սանիտարական, մաքրման և ախտահանման վերաբերյալ: