Օրոջալարում տեսախցիկը ֆիքսել է թե ինչպես են գայլերը փորձում հարձակվել շան վրա. Տեսանյութ

Օրոջալարում տեսախցիկը ֆիքսել է թե ինչպես են գայլերը փորձում հարձակվել շան վրա. Տեսանյութ

Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում տեսախցիկը ֆիքսել է թե ինչպես են գայլերը փորձում հարձակվել կապված շան վրա։
Դեպքը տեղի է ունեցել Արման Թազայանին պատկանող կարտոֆիլի պահեստի մոտ, որը գտնվում է գյուղի մեջ։

Ինչպես նշեց Արմանը, դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Սա առաջին անգամը չէ, գայլերը շանը տարբեր օրերի մի քանի անգամ մոտեցել են, սակայն բոլոր դեպքերում առանց զոհի են հեռացել։

Նշենք, որ վերջին ժամանակներում Նինոծմինդայի շրջանում գայլերի ընտանի կենդանիների վրա հարձակման դեպքերը հաճախակիացել են։ Նինոծմինդայի շրջանի տարբեր գյուղերի բնակիչներ նշում են, որ երեկոյան տանից դուրս գալը արդեն վտանգավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում.